Ֆրանսիայի ոստիկանությունը քննություն է վարում՝ կապված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հնարաոր մահափորձի կազմակերպման հետ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Բորդո քաղաքի դաատխազությանը:
«Դատախազությունը հանձանարարել է քրեական ոստիկանությանը քննություն վարել՝ կապված պետության նախագահի դեմ մահափորձի սպառնալիքների հետ»,- հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:
Sud-Ouest պարբերականի տվյալներով՝ «աննորմալի տպավորություն թողած» մի տղամարդ ավելի քան 10 անգամ զանգահարել է Բորդոյի ոստիկանության կենտրոնական բաժին և վիրավորանքներ տեղացել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի հասցեին՝ ասելով, որ «զգալի գումար է ստացել նախագահի վրա մահափորձ կազմակերպելու համար»:
Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում շաբաթ օրը Սարկոզին ելույթ կունենա Բորդոյում:







































