Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Էլիտար» վիրավորանքը թանկ է արժենալու

Այսօր Ազգային Ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց, որ հանրային վայրերն օրենքի խախտմամբ օգտագործելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում, և անձինք չեն կարող հանրային վայրերն օգտագործել իրենց հայեցողութամբ, իսկ կանոնների խախտման առանձին դեպքերի համար պատիժներ են սահմանվում:

Միաժամանակ, փոխնախարարի ասելով՝ ոստիկանին և զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը դիտվում է որպես վարչական իրավախախտում, և պաշտոնատարներին ու մասնավոր քաղաքացիներին հասցված վիրավորանքը տարբերակվում է:

«Սա էլիտար վիրավորանքի և նրա թանկ արժենալու մասին օրենքի նախագիծ է»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ պարզաբանելով, որ այդ օրինագծով ստացվում է, որ նույն խոսքերը տարբեր քաղաքացիների ասելու դեպքում կարելի է արժանանալ տարբեր պատիժների. «Հասկանում եք, չէ՞, թե դա ում է ուղղված: Եթե մի քիչ էլ վախեցնենք քաղաքացուն, տնից դուրս չի գա: Այս օրենքն ընտրական շրջանում օդից չի ընկել: Անհրաժեշտությունը ծագել է նրանից, որ ամեն մի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները և քաղաքացիները տարբեր վիճակներում են հայտնվել, որպես «չուժոյ պախմել»՝ նաև մենք»:

Ս. Սաֆարյանի բնութագրմամբ՝ օրինագծի հիմքում ընկած տրամաբանությունը ինքնին մերժելի է և լուծում չի տալիս խնդրին: Ըստ նրա՝ այն, որ մարդիկ վիրավորում են, դա ընդամենը հետևանք է:

«Հետևանքների դեմ կռիվ մի՛ տվեք, պատճառները վերացրե՛ք: Վերացրե՛ք գռեհկաբանությունը հեռուստաէկրաններից: Եթե դա նորմ է դառնում, ապա մի զարմացեք, որ դա կիրառվում է սովորական կյանքում»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ խստացվող պատիժներով դա չի կանխվի, և մարդու իրավունքները, առաջին հերթին՝ բողոքի իրավունքը, կանխելու այս օրինագիծը աննպատակահարմար է:

Գ. Մուրադյանի խոսքով՝ իրեն «անկեղծորեն զարմացրեց Սաֆարյանի պաթոսը»: Նա տեղեկացրեց, որ եթե վիրավորանքի համար մինչև 1 մլն դրամ տուգանք կարող էր նշանակվել, ապա այս օրինագծով դա դառնում է մինչև 50 հազ. դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում