Կահիրեի օդանավակայանում ձերբակալվել է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ժամանակավոր ղեկավար Սեյֆ Ալ-Ադելը,- հաղորդում է կատարյան Al-Jazeera հեռուստաալիքը: Այլ մանրամասներ առայժմ չեն նշվում:
2011 թ. մայիսին «Ալ-Քաիդա»-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո կազմակերպության ժամանակավոր առաջնորդ է ընտրվել Սեյֆ Ալ-Ադելը: Վերջինս համարվում է ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը:
Նա մեղադրվում է 1998 թ. Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների ահաբեկչությունների կազմակերպման մեջ: ԱՄՆ պետդեպարտամենտը նրա համար նշանակել էր 5 մլն դոլար գլխագին:









































