Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանը.
«Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կարտացոլվի հատուկ փաստաթղթում: Դրանում մասնավորապես կներկայացվի Աֆղանստանում տարվող խաղաղապահ գործողություններում Վրաստանի մասնակցությունը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում չի լինելու նոր երկրներ հրավիրելու հարցը, սակայն գնահատական կտրվի Աֆղանստանում Վրաստանի ունեցած ներդրմանը և անցկացրած բարեփոխումներին: Մենք կարևորում ենք Վրաստանի հետ համագործակցությունը. նա զգալի հաջողություններ է գրանցել: Այդ ամենն իր տեղը կգտնի փաստաթղթում»:









































