Փետրվարի 28-ին` ժամը 00.45-ին, ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բենզալցակայանի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, մի տաքսի ծառայության «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1971թ. ծնված Գևորգ Խ-ին, 1988թ. ծնված Էդիկ Հ-ին և 1989թ. ծնված Վրույր Մ-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 135 գրամ կանեփանման զանգված:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ թմրամիջոցը պատկանում է Էդիկ Հ-ին:
Կատարվում է հետաքննություն:








































