Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը երկու միլիոն դոլար է ծախսել փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հակահայկական ցույցի կազմակերպման վրա, որը նվիրված էր Խոջալուի (Իվանյան) իրադարձությունների 20-ամյակին:
Ադրբեջանը համայն աշխարհից ակտիվիստներ է հրավիրել Ստամբուլ և վճարել նրանց ճանապարհածախսը: Ցանկացողներ եղել են նաև Ռուսաստանից:
Միտինգի ժամանակ հնչել են ազգայնական ու ռասիստական կարգախոսներ, մասնավորապես «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածքներ եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք»:
Այդ միտինգի ժամանակ վիրավորել են նաև հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը, իսկ մի խումբ ազգայնամոլներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել թերթի խմբագրատան առջև:




































