Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության Բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից:
Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:










































