Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին Իրանի ԱԳՆ կանչելուն, ուր նրանից պարզաբանումներ էին պահանջել՝ կապված ադրբեջանա-իսրայելական խոշոր ռազմական գործարքի և Իրանի դեմ ահաբեկչական ակցիաներ իրականացնելու նպատակով Ադրբեջանի տարածքի օգտագործման հետ:
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է. «Ադրբեջանը վարում է անկախ, հավասարակշիռ արտաքին քաղաքականություն: Մենք մշտապես կարևորում ենք հարևան երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունենալու սկզբունքը: Այդ քաղաքականությունը պետք է արժանանա հարգանքի»:
Աբդուլաևը այդ պլանում հիշատակել է նաև Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ադրբեջանական հայտնի հայտարարությունները (տարածքների կորուստ և այլն):








































