Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած երեկվա որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է. «Ադրբեջանը շատ դրականորեն է ընդունել Սահմանադրական խորհրդի որոշումը: Եթե ժողովրդավարության աղբյուր հանդիսացող Ֆրանսիան ընդուներ այդ օրինագիծը, ապա դա մեծ հարված կհասցներ նրա իմիջին: Նախագահական ընտրությունների նախաշեմին հայերը ֆիասկո կրեցին»:








































