Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Ալբերտ Դել Ռոսարիոն ասել է, որ իրենք իրավունք ունեն ընկերություններ հրավիրել՝ փորձելու նավթ ու գազ հայտնաբերել հարավային Չինական ծովում, իսկ Չինաստանը պնդում է, որ տարածքը պատկանում է իրեն:
Associated Press-ը տեղեկացնում է, որ Չինաստանի և Ֆիլիպինների միջև վեճը սկսվել է այն ժամանակ, երբ Ֆիլիպինների էներգետիկայի ոլորտի պաշտոնատար անձինք արտասահմանյան ընկերությունների են հրավիրել՝ ներդրումներ կատարելու վառելիքի հետազոտություններում:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ այդ տարածքը պատկանում է Չինաստանին, և նման հետազոտությունները կհամարվեն «անօրինական»:










































