Այսօր Մեծ Բրիտանիայում փակվելու է աշխարհի ամենահին գործող ատոմակայանը, որը գործել է 44 տարի շարունակ: Մինչ 2025 թվականը Մեծ Բրիտանիան պատրաստվում է նոր ատոմակայան կառուցել, որը նախկինից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա կգտնվի:
Associated Press-ի հաղորդմամբ՝ այդ տարածքում մի քանի տասնամյակ շարունակ բնակվողներն ասել են՝ երբ 44 տարի առաջ ատոմակայանը սկսել են կառուցել, իրենք ոչ մի հնարավորություն չեն ունեցել դադարեցնելու դրա շինարարությունը, և այժմ էլ հույս չունեն, որ կկարողանան կանխել նոր ատոմակայանի կառուցումը:
Նոր Oldbury ատոմակայանը 6 անգամ ավելի հզոր է լինելու, քան նախկինը, և գործելու համար ջրային ռեակտորների կարիք կունենա:








































