Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով` Լոնդոնում Վենսենթ Վան Գոգի տունը, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդ տարիներից մեկը, նրա ներկայիս սեփականատերերի կողմից հանվել է վաճառքի: 19-րդ դարի եռահարկ շինությունը գտնվում է Լոնդոնի հարավում: Այն կվաճառվի աճուրդի ընթացքում, նախնական գինն է 475 հազար դոլար:
Վերջին 60 տարիների ընթացքում տան սեփականատերեր համարվող տարեց զույգի զավակները որոշել են այն վաճառել: Առանձնատանը պահպանվել են Վան Գոգի ժամանակաշրջանի որոշ հուշեր, այդ թվում` լվացարանը, որը տեղադրված է շինության արտաքին պատի վրա, ինչպես նաև բուխարին, որի մոտ տաքացել է հայտնի նկարիչը:
Աճուրդը կկայանա մարտի 27-ին:






































