Այսօր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մասին իմանալուց անմիջապես հետո, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր կառավարությանը հանձնարարել է մշակել նույնանուն նոր օրինագիծ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը, իսկ 2012 թվականի հունվարի 23-24-ը Սենատն ընդունել էին այդ օրինագիծը: Սակայն դրանից հետո` հունվարի 31-ին, տվյալ օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու և չեղյալ հայտարարելու հարցով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմեցին Ազգային ժողովի 65 և Սենատի 77 անդամներ:







































