ՉԺՀ-ի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է այն 421 մոդելի ավտոմեքենաների ցուցակը, որոնք հաստատված են պետական հաստատությունների գնման համար: Ցանկում չկա ոչ մի արտասահմանյան ավտոմեքենա: Նախարարությունը ներկայում ամբողջացնում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները ու վերջնականապես այն կհաստատի մինչև մարտի 9-ը:
Ցուցակում ներառվել են այնպիսի անվտոարտադրողներ, ինչպիսիք են Hong Qi, Lifan, BYD, Chery, Geely, Great Wall, Brilliance և Zotye-ն: Սեդանների համար շարժիչի առավելագույն հզորություն է սահմանվել 1.8 լիտրը, իսկ բեռնատարների` 2.4 լ-ը:
ՉԺՀ-ն ներկայում տարեկան ծախսում է 70-80 մլրդ յուան (11.1-12.7 մլրդ դոլար) պետական պաշտոնյաների համար մեքենաների ձեռքբերման վրա, ինչը կազմում է մեքենաների վաճառքի շուրջ 5 տոկոսը, ինչն անցած տարի կազմել է 14.5 մլն միավոր: Ներկայում պետական կազմակերպությունները կարող են գնել ցանկացած մակնիշի ավտոմեքենա, եթե այն հավաքված է Չինաստանի տարածքում ու դրա գինը չի գերազանցում սահմանված մակարդակը:
Ընդ որում` այս պայմաններին համապատասխանում էին մի շարք հայտնի ավտոմեքենաներ` Audi A6, Buick и Mercedes-Benz: Օրինակ` 2008 թ. չինական կառավարությունը գնեց երկրում վաճառված Audi-ի 20 տոկոսը:
Volkswagen-ի ներկայացուցիչները արդեն հաղորդագրություն են տարածել, որտեղ պնդում են, որ իրենց ավտոմեքենաներից հրաժարվելն այդքան էլ մահացու վնաս չի հասցնի իրենց «տնտեսական առողջությանը»:









































