Wednesday, 17 06 2026
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար

Մեր պետությունը լավ չի վերաբերվում գրքին. Արմեն Մարտիրոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անտարես հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) մասին օրենքում կատարված փոփոխություններին, ինչի հետևանքով էլ տեղի են ունեցել գրքի թանկացումներ: «2011 թվականի սկզբին օրենքում կատարվեց փոփոխություն, որը վերաբերում էր ներկրող կազմակերպություններին: Այն կազմակերպությունները, որոնց վաճառքը տարվա ընթացքում գերազանցում էր 1 մլն դրամը, սկսում էին վճարել ԱԱՀ: Քանի որ գրախանութներն էլ վաճառում են ոչ միայն տեղական արտադրանք, այլև ներմուծում են գրքեր, ուստի նրանք նույնպես ավտոմատ կերպով սկսեցին վճարել ԱԱՀ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Սակայն նրա հավաստմամբ՝ օրինագծում կատարված փոփոխությունները չեն ենթադրում թանկացումներ: Ուստի այդ հարցը շնորհիվ ակտիվ հասարակության չի մնացել ստվերում, ինչպես հաճախ լինում է. «Ֆինանսների նախարարությունը և հարկային դաշտի ներկայացուցիչները խոստացել են 15-օրյա ժամկետում քննարկել այս հարցը և պարզաբանումներ մտցնել օրենքի փոփոխության հետ կապված: Վաստահ եմ, որ արդյունքում չի լինելու որևէ թանկացում»:

«Բյուրոկրատ»-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ ԱԱՀ-ի մասին օրենքում գիրքը ներկայացված է, որպես ապրանք. «Գիրքը հոգևոր-մշակութային արժեք է, մինչդեռ ԱԱՀ-ի մասին օրենքում այն հավասարեցված է սպառման համար նախատեսված մյուս բոլոր ապրանքներին: Մենք առաջարկում ենք, որ օրենքում կատարվի բացառություն, ինչի հիման վրա գիրքը կազատվի ԱԱՀ-ից»:

Արմեն Մարտիրոսյանը որպես օրինակ բերեց նաև միջազգային փորձը: Մասնավորապես այն, որ Գերմանիայում ԱԱՀ-ն 19 տոկոս է, սակայն այդ օրենքում գիրքը որպես հոգևոր արժեք վճարում է 9 տոկոս: Սլովենիայում և Ուկրաինայում առհասարակ 0 տոկոս է կազմում. «Սակայն երբ դիմեցինք Ֆինանսների նախարարություն ասացին, որ Բելառուսում և Ադրբեջանում 20 տոկոս է: Ուստի մենք առաջնորդվելու ենք դրանով: Իսկ ինչու պետք է մեր կառավարությունը նման հարցերում առաջնորդվի Ադրբեջանի փորձով: Մենք ի՞նչ է՝ չե՞նք կարող ավելի լուրջ երկրների փորձին հետևել»,- մտահոգություն հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

Արձակագիր Արամ Պաչյանն էլ ավելացրեց, որ իրենք նամակ են պատրաստել վարչապետին ուղղված, որով պահանջելու են հանել 20 տոկոս ԱԱՀ-ն: Իսկ թե հետագայում ինչ են պատրաստվում անել՝ կախված է միայն նամակի պատասխանից: Սակայն ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն հաջողության:

Վերջում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այսօր կան թղթի տեսակներ, որոնք ազատված են ԱԱՀ-ից. լրագրի թուղթը, որպես ինֆորմացիայի ազատության ապահովման միջոց, ծխախոտի թուղթը, ցեմենտի պարկերի համար նախատեսված թուղթը: Իսկ ինչու չի կարող նման արտոնություններից օգտվել գիրքը: Պարզապես մեր պետությունը լավ չի վերաբերվում գրքին: Վառ ապացույցն այն է, որ եթե ամբողջ աշխարհում ընթերցանության մակարդակը նվազել է 1 տոկոսով, ապա մեր երկրում՝ 90»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում