ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Սիրիայի հարցով քննարկման ժամանակ Սիրիայի ներկայացուցիչ Հաբազ Հաումին պահանջել է արտասահմանյան երկրներից դադարեցնել ընդդիմության շրջանում «աղանդավորության» հրահրումը և նրանց զենքի մատակարարումը»: Այնուհետև նա հայտարարել է, որ որոշ պետությունների պատժամիջոցները Դամասկոսին թույլ չեն տալիս դեղամիջոցներ և վառելիք գնել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Արդյունքում ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը որպես բողոքի նշան լքել է նիստի դահլիճը:
«Հաշվի առնելով, որ այս նիստի նպատակն է ահաբեկչություն հրահրել մեր երկրում՝ իմ պատվիրակությունը հայտարարում է, որ դուրս է գալիս այս անարդյունք քննարկումներից»,- ասել է Հաումին:
Հաումին հայտարարել է, որ Սիրիան չի ճանաչում այդ հավաքի օրինականությունը և չի ճանաչում նրա «անբարյացակամ» բանաձևը, եթե այդպիսին ընդունվի:







































