Մեկ տարի առաջ` փետրվարի 6-ին, իսպանական Կոստա դել Սոլ լողափին գտնվող հյուրանոցային համարում հայտնաբերվել էր հայտնի կիթառահար Գարի Մուրի դին: Նրա հուղարկավորումից մեկ տարի անց The Sun տաբլոիդը հրապարակել է տեղեկություններ նրա մահվան մասին:
Համաձայն աղբյուրի` 58-ամյա Մուրը մահացել է սրտի նոպայից, որը առաջացել է ալկոհոլի չարաշահման հետևանքով: Փորձագետները եկել են եզրակացության, որ արյան մեջ ակլոհոլի պարունակությունը հինգ անգամ գերազանցել է Մեծ Բրիտանիայի վարորդների համար թույլատրելի չափաքանակը:
Գարի Մուրը նվագել է Thin Lizzy ու Skid Row խմբերում, ելույթ է ունեցել Բի Բի Քինգի, Գրեգ Լեյկի և Ալբերտ Քոլինզի հետ: Նրան անվանում էին «Բլյուզի սպիտակ հրաշագործ»: Մուրը համարվում էր իր սերնդի լավագույն ռոք կիթառահարը»։ Վերջին տարիներին նա հանդես էր գալիս անհատական նախագծերով:










































