Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արամ. Զ. Սարգսյան. Հանեք ՀՀԿ-ից իշխանությունն ու փողը, ԲՀԿ-ից էլ՝ փողը ու տեսեք տակն ինչ կմնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Շաբաթներ առաջ Դուք ասել էիք, որ չեք ցանկանա լինել ՀԱԿ համամասնական ցուցակում, քանի որ պատգամավոր դառնալը Ձեզ համար գերնպատակ չէ ու առաջնային չէ, սակայն հինգշաբթի օրը Ձեր կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ Հանրապետություն կուսակցությունից միայն Դուք կլինեք ՀԱԿ համամասնական ցուցակում: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, ինչո՞ւ Ձեր կուսակցության մյուս անդամները չեն լինելու ՀԱԿ համամասնական ցուցակում, և ո՞ւմ որոշումն է սա:

– Որոշումը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդինն է: Այն ժամանակ, երբ ես ուզում էի ցուցակում լինել վերջինը և պայքարել այնպես, որ այդ ցուցակի մինչև վերջին համարն էլ հաղթելու հույս ունենա, ես ուզում էի, որ իմ այդ ցանկությունն ընդունեն ոչ թե որպես մեծամտություն, այլ հարգեն իմ ցանկությունը, որովհետև ես ինձ միշտ համարել եմ գործադիր մարմնի մարդ, բայց իմ ընկերները և նաև առաջին նախագահն է այն կարծիքին, որ ցուցակում իմ չլինելը որոշակի խնդիրներ կառաջացնի Կոնգրեսի սկզբունքների տրամաբանության մեջ: Հենց այդ պատճառով, հարգելով իմ կուսակից ընկերների և առաջին նախագահի տեսակետը, համաձայնեցի լինել ցուցակում: Ինչ վերաբերում է ցուցակում Հանրապետություն կուսակցության անդամների ներկայացված չլինելուն, ապա դա մենք հիմնավորել ենք մեր հայտարարությունում, եթե մեկնաբանությունների տեղիք է թողել այդ հայտարարությունը, ապա կարող եմ ավելացնել մի բան, որ մենք իսկապես առաջիկա ընտրությունները տեսնում ենք որպես նախագահական ընտրություններ ու դրանով իսկ չափազանց կարևոր ենք համարում լուրջ պայքարը: Որ դա այդպես է, տեսնում է նաև Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը և այդ մասին անգամ հայտարարել է, և այս նորացված ու հնեցված կոալիցիոն ղազագրերը հենց այդ նպատակի մասին են խոսում: Այդ մասին վերջերս հայտարարեց նաև նորաթուխ բարգավաճական Վարդան Օսկանյանը` ասելով, որ առաջիկա ընտրությունները վարչապետական են, որովհետև իր այն ժամանակվա ու ներկայիս շեֆը Սահմանադրությունը իր հագով ձևափոխեց, որ հետագայում դառնալով վարչապետ, ավելի մեծ լիազորություններ ունենա և կարողանա գործադիր իշխանության մեջ այլընտրանք լինել նախագահին: Փաստացիորեն իրենք էլ բացեցին իրենց խաղաքարտերը: Հանրապետություն կուսակցությունն այս ընտրությունները նախագահական դարձնելու մի տարբերակ է տեսնում ՝ հասարակական լայն զանգվածների մասնակցություն ու հիմնականում հրապարակներում, և մենք գերադասեցինք լինել հրապարակներում՝ ժողովրդի հետ:

– Պարոն Սարգսյան, թե՛ Ձեր կուսակիցները, թե՛ ՀԱԿ այլ ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել էին, որ փետրվարից սկսվելու է համաժողովրդական շարժումը, հասարակությանը մոբիլիզացնելու գործընթացը, բայց ինչպես տեսանք, փետրվարի 17-ի հանրահավաքն ու այդ գործընթացը հետաձգվեցին ու հանրահավաքը նշանակվեց մարտի 1-ին: Արդյոք այս ամենը չնսեմացրե՞ց Կոնգրեսի այն հայտարարությունները, թե սկսվելու է այն շարժումը, որը տանելու է դեպի ընտրություններ:

– Ես ասել եմ, որ մեր խնդիրն է նույնիսկ մինչև հունվար պտտվել Հայաստանի մարզերով՝ սկսել Մեղրիից, վերջացնել Նոյեմբերյանով և ինչ-որ օր ժողովրդին հրավիրել հրապարակ, ու այդ հրապարակում, եթե ժողովրդի թիվը լինի հարյուր հազար և ավելին, ապա խնդիրները կլուծվեն այդ պահին, եթե ոչ՝ լուծման այլ տարբերակներ էլ կան: Ու այս առումով, միևնույն է, այդ քայլը դառնալու է նախընտրական պրոցեսի լուրջ մեկնարկ, որտեղ քննարկման խնդիրներ չեն առաջանա: Մենք միշտ հետընտրական գործընթացներ ունեցել ենք, 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածողներ կային, բայց փետրվարի 26-ի հանրահավաքին, երբ Սերժ Սարգսյանի թիմակիցները դրոշները նետելով միացան Ազատության հրապարակում հավաքված Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, նույնիսկ աշխարհում որևէ մեկը չկասկածեց, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է: Հետևաբար, հասարակությունը իր ֆիզիկական ներկայությամբ է ցուցադրում, որ ինքը ընդդիմության հետ է, բայց հետընտրական պրոցեսները ունեն մի թերություն՝ այդ ժամանակ քաղաքակիրթ աշխարհը խորհուրդ է տալիս դիմել դատարաններ, ինքն էլ գիտի, որ դատարաններն այն չեն, բայց քաղաքակիրթ աշխարհը չի կարող ասել հեղափոխություն արեք՝ մենք իրենց այլ տարբերակ չենք թողնում, քան մեզ ասեն, որ դիմենք դատարաններ, ու եթե ասեն, ես ինքս չեմ էլ ընդունի, որովհետև դա կլինի խառնվել մեր ներքին գործերին: Հետևաբար ես միշտ կարծել եմ, որ հաղթանակ պետք է ունենաս մինչև ընտրություններ, իսկ ընտրություններին պիտի մասնակցես արդեն ձեռք բերածդ հաղթանակը ամրագրելու համար: Այս հարցում այնպես չէ, որ Կոնգրեսի մեր գործընկերները մեր տեսակետները կիսել են, և դրա համար էլ գործընթացները հասել են այս փուլին: Այսօր Կոնգրեսն առաջարկում է քաղաքական ակտիվությունը զարգացնել քարոզարշավի շրջանակներում, երբ կա այդ հնարավորությունը մարզերում հանրահավաքներ անելու, մարդկանց ակտիվացնելու, առավել ևս, որ խորհրդարանականից անմիջապես հետո սկսվելու են նախագահական ընտրությունները, և այդ լարումները հնարավոր է պիկին հասցնել: Ես ասում եմ, որ դա էլ է գործող տարբերակ, ու եթե մենք ճիշտ աշխատենք, մեխը դարձնենք հասարակական լայն զանգվածներին հրապարակ բերելն ու բացատրելը այս ընտրությունների քաղաքական իմաստը, որ սա նախագահական, վարչապետական ընտրություններ են, այլ ոչ թե Ազգային ժողովի ընտրություններ, որտեղ Արամ Սարգսյանը առաջին համար է, ոչ թե առանձին անհատների պատգամավոր դարձնելու խնդիր: Խնդիրը սա չէ, խնդիրը հասարակությանը Կոնգրեսի այս գործընթացներին ճիշտ բացատրելու ու սեփական օրինակով դա ցույց տալու մեջ է, ինչը մենք փորձել ենք անել, և գտնում եմ, որ այս գործընթացները ճիշտ օգտագործելու դեպքում Կոնգրեսը ռեալ արդյունքներ կարող է ունենալ:

– Դուք նշեցիք, որ խնդիրը ինչ-որ մարդկանց պատգամավոր դարձնելը կամ համամասնական ցուցակի առաջին ու վերջին տեղերը չեն, բայց այսօր շատ են քննադատությունները Կոնգրեսի հասցեին, որ այն նպատակը, որը ՀԱԿ-ն իր առջև դրել էր, այսօր կարծես թե հետընթաց է ապրել, և ՀԱԿ-ը սկսել է շարժվել իշխանության խաղի կանոններով ու ԱԺ-ում մանդատներ ստանալու համար: Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի պայքարի փիլիսոփայությունը փոխվել, նահանջ է ապրել:

– Կան մարդիկ, որ ինձ էլ են մեղադրում իշխանության խաղի կանոնների մեջ լինելու համար, դա այդ մարդկանց մոտեցումն է, և որևէ մեկը զերծ չէ քննադատությունից, և այս առումով այդ մոտեցումը՝ Կոնգրեսին մեղադրելու, չեմ կիսում: Ինչ վերաբերում է Հանրապետություն կուսակցության մասնակցության ձևին, ապա մենք գտնում ենք, որ ամեն պահի կարելի է ամբիցիաներ ցույց տալ, իսկ զիջելը ամեն մարդու ունակություն չէ և ամեն պահի չէ, որ հնարավոր է: Եթե հասարակությունը հիշում է, երբ իշխանության հետ երկխոսության խնդիրն առաջացավ, Կոնգրեսի հիմնադիր կուսակցությունները ներկայացուցիչներ նշանակեցին պատվիրակությունում, Հանրապետություն կուսակցությունն իր տեղը սիրահոժար զիջեց առաջին նախագահին, որ նա իր ցանկությամբ ներկայացուցիչ նշանակի: Այսօրվա դրությամբ մենք էլի սիրահոժար զիջում ենք և կարծում ենք՝ լավ կլինի, որ այդ ցուցակում ընդգրկված լինեն երիտասարդներ: Վերջին շրջանի երիտասարդական շարժումներն ինձ հիացնում են, այդ երիտասարդների համար չկան քաղաքական հեղինակություններ: Իրենց ներկայությունը ԱԺ-ում ուղղակի բարձրախոսների բում կառաջացնի, որովհետև իրենց համար ԱԺ-ում եղած քաղաքական գործիչները հեղինակություն չեն, իրենց համար գլխավոր հեղինակությունն իրենց պատկերացրած արդարությունն է, որի մասին իրենք բարձրաձայն ասելու են ու որևէ մեկին հերթ չեն տալու: Ու ես շատ կուզենամ, որ այն տեղերը, որ նախատեսված էին Հանրապետություն կուսակցության համար, տրվեն այդ երիտասարդներին: Ցուցակի կազմման մասին մեր մոտեցումը մենք արդեն ասել ենք, ասել ենք, որ համամասնական ցուցակը սուբյեկտիվ գործոն է պարունակում՝ ով ավելի մեծ հեղինակություն ունի, ով շատ աշխատանք է կատարել, ով ԱԺ-ում կարող է լուրջ խնդիրներ բարձրացնել ու հեղինակություն ունենալ այնտեղ, մեծացնել Կոնգրեսի ազդեցությունը: Այս խնդիրները վերջին հաշվով պետք է որոշի Կոնգրեսի լիդերը, ու այդ ցուցակից եկող բոլոր դափնիներն էլ են Կոնգրեսի լիդերինը, բացասական գնահատականներն էլ: Գուցե այդ առումով մենք փորձել ենք մեր կուսակցությանը հանենք այդ խնդիրներից ու ազատ ենք, դրանով հեշտացրել ենք մեր խնդիրը, բայց դա մեր կուսակցության որոշումն է, դա քաղաքական ու երկար քննարկված որոշում է, ու ճիշտ ժամանակին կատարված որոշում է, որովհետև երբ Կոնգրեսում դեռ քննարկվում են սկզբունքները, մերոնք արեցին այդ հայտարարությունը: Եթե թողնեինք դա այն ժամանակ, երբ կքննարկվեր անհատների հարցը, այդ ժամանակ խնդիր կարող էր առաջանալ, բայց Կոնգրեսում դեռ 15-16 կուսակցություն քննարկում է՝ ինչ սկզբունքով ձևավորել ցուցակը ու այս առումով մեր դուրս գալը որևէ շահարկման առիթ չի կարող տալ: Մինչ այս համամասնական ցուցակի շուրջ Կոնգրեսի կայացրած միակ որոշումը այն է, որ առաջին երեք համարները պետք է լինեն ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան և Արամ Սարգսյան: Այս առումով ես իմ համաձայնությունը տվել եմ թե՛ հայտարարությամբ, թե՛ առաջին նախագահի հետ հանդիպմամբ:

– Իշխանական պատգամավորները հաճախ իրենց թույլ են տալիս կանխատեսումներ անել, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում, ու եթե մինչ այդ նրանք հայտարարում էին, որ ՀԱԿ-ն անպայման կանցնի խորհրդարան, ապա այսօր արդեն բարձրաձայնում են, որ կասկածում են, թե ՀԱԿ-ը մանդատ կունենա: Ձեր գնահատմամբ` ինչով է պայմանավորված այս փոփոխությունը:

– Իշխանությունները հայկական քաղաքական դաշտում միշտ աշխատել են պիտակների սկզբունքով՝ հորինել են պիտակներ ու դրանք փակցրել այս կամ այն ուժի վրա: 2003թ., երբ ընտրություններից հետո Շենգավիթի հանրահավաքում Հանրապետություն կուսակցությունը խոսեց հեղափոխությունների մասին՝ դեմոկրատական հեղափոխություն բառը շեշտելով, դրան հաջորդեցին Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը ու դրանից հետո հեղափոխության մասին խոսողները շատացան, իշխանությունները՝ թե՛ ռուսական, թե՛ հայկական, պիտակ հորինեցին, որ այդ հեղափոխությունները նարնջագույն են կամ այլ գույնի և դրանք ուղղորդվում են Արևմուտքից, ու այն ուժերը, որոնք խոսում են հեղափոխությունից՝ արևմտամետ են: Ռուսաստանում այսօր նախագահական ընտրություններում հիմնական թեզերից մեկը դա է: Հենց այդ կարգով Հայաստանում գործող որոշակի քաղաքական ուժեր պիտակավորվեցին արևմտամետ, և դա համարելով խոցելի` սկսեցին այդ կուսակցություններին որոշակի տեղերում դրանով խայթել: Մենք դա առավելություն համարեցինք ու չմերժեցինք, ու դրանից հետո այդ պիտակը վերացավ: Այսօր իշխանություններն են իրենց արևմտամետ համարում, ուզում են, որ մենք իրենց պիտակավորենք, փոխում են պիտակները՝ Կոնգրեսին համարում են ռուսամետ, իրենց՝ արևմտամետ: Հիմա էլ իրենք փորձում են ցույց տալ, որ մրցակցությունն ընթանում է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, ու Կոնգրեսը կարող է երրորդ տեղում լինել: Ի սկզբանե սխալ պիտակ է՝ տարբերություն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև գոյություն չունի, Բարգավաճը չի ասել, թե որ գործընթացներն են, որ Սերժ Սարգսյանը վատ է անում, որ իրենք, փոխելով Սերժ Սարգսյանին, դա կանեն ավելի լավ, թե որ քաղաքական գործընթացներից է, որ Հայաստանը վնասներ է կրել, որովհետև իրենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ձևավորված կուսակցություն են, պատասխան են կրում այն ժամանակվա գործընթացների համար, եղել են կոալիցիայի մաս, արդարացրել են իշխանությունների ցանկացած գործողություն, նույնն է նաև այս իշխանության դեպքում: Այսինքն` նրանց միջև մրցակցությունը հնարածին է՝ պիտակների խնդիր է լուծում: Ու այսօր իշխանությունները այդ խնդիրը լուծելու համար որոշակի բարդությունների առաջ են կանգնել, որովհետև ներքին ամբիցիաները, իրար չզիջելու ամբիցիաները հասել են որոշակի գագաթնակետի, որն անցել է թշնամանքի սահմանը: Իրենք հասկանում են, որ այդ մրցակցության արդյունքում երկուսն էլ կարող են պարտվել, ու որպեսզի իրենք չպարտվեն, իրենց լրացուցիչ ձայներ են պետք: Այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը պետք է տան ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին, նրանք իրենց ձայնը Կոնգրեսին չեն տա, ու իրենք հասկանում են՝ ինչքան է իրենց ընտրազանգվածը: Երկրի իրրավիճակն այնպիսին է, որ հասարակության մեծամասնությունը դեմ է իշխանությանը, եթե այս երկրի բնակչության 80 տոկոսն ուզում է լքել երկիրը, դա նշանակում է՝ բողոքում է իշխանությունից, իսկ իշխանությունը կոալիցիան է, հետևաբար նրանց միասին լինելը ավելի քիչ է, քան Կոնգրեսի, ընդդիմության ձայները, հետևաբար նրանք իրենց այդ սոցհարցումներով ու կարծիքներով պետք է լուծեն այդ խնդիրը, որ հասարակության մեջ դատապարտվածության, ոչինչ չփոխելու անհուսության մթնոլորտ լինի: Ո՞ւմ է պետք անհույս երկրի իշխանավոր լինելը, ես չեմ հասկանում այդ մարդկանց, ավելի դժբախտ մարդ, քան անհույս երկրի իշխանավորը, գոյություն չունի՝ իրենք իրենց դժբախտացնում են ու փորձում են դրանով խնդիրներ լուծել:

– Պարոն Սարգսյան, Դուք նշեցիք, թե ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև որևէ տարբերություն չկա, բայց այսօր Օսկանյանին իր շարքերն ընդունելով՝ ԲՀԿ-ն փորձում է ինչ-որ կերպ տարբերվել ՀՀԿ-ց, քանզի Օսկանյանն այն մարդն է, որն անընդհատ քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: Օսկանյանի ԲՀԿ-ացումից հետո էր, որ Սերժ Սարգսյանն էլ գնաց Երկրապահ, ու վերջիններս էլ հայտարարեցին, թե սատարում են նրան: Այս երկու գործընթացների միջև Դուք կապ տեսնո՞ւմ եք, արդյոք եթե Օսկանյանը չբհկացվեր, Սերժ Սարգսյանը կդիմե՞ր Երկրապահի աջակցությանը:

– Օսկանյանի կապը ԲՀԿ-ի հետ անհամեմատ ավելի քիչ է, քան Սերժ Սարգսյանի կապը Երկրապահի հետ, որովհետև նա պաշտպանության նախարար է եղել, ազատամարտի ջոկատները, որոնք ստեղծվում էին պատերազմի ժամանակ, դրանց մեջ եղել է և անվանական ճանաչում է երկրապահներին, գրեթե բոլորին, չգիտեմ՝ Օսկանյանը ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանից այնկողմ մարդ ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ և ինչքան ժամանակ է նրան պետք, որ մնացածին ճանաչի: Բայց առանց ճանաչելու էլ Օսկանյանն արդեն հայտարարություններ է անում այդ կուսակցությունում, որ Գագիկ Ծառուկյանը կամ ցանկացած կուսակցության առաջին դեմք պետք է այդ մարդուն դուրս թողներ կուսակցությունից, քանզի Օսկանյանն այդ կուսակցության մագիստրալ գծին դեմ հայտարարություն է անում: Ու այստեղ հետևությունը մեկն է՝ այդ երկու կուսակցությունն էլ՝ ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ անկախ կուսակցություններ չեն, նրանց վրա թե՛ արտաքին, թե՛ ներքին ազդեցությունները շատ մեծ են, և այդ երկու ազդեցություններից որևէ մեկի բացակայության պարագայում իրենք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող: ՀՀԿ-ից իշխանությունն ու փողը, ԲՀԿ-ից էլ փողը հանեք ու տեսեք տակն ինչ կմնա, տեսեք նույն Վարդան Օսկանյանն ինչ պիտակներ կկպցնի այդ նույն ԲՀԿ-ին ու նրա «խարիրզմատիկ» լիդերին:

– Կա ենթադրություն, որ Օսկանյանից հետո ԲՀԿ-ի շարքերում է լինելու Տիգրան Թորոսյանը ու փաստորեն այս կուսակցությունը քիչ-քիչ վերածվում է մի կուսակցության, որտեղ հավաքված են Սերժ Սարգսյանից նեղացածները, ինչպես նաև մարտի 1-ի մեղավորները: Ձեր կարծիքով` այս ամենից հետո ՀԱԿ-ը չպիտի՞ հայտարարի, որ հրաժարվում է ԲՀԿ-ի հետ միավորման վերաբերյալ արված քաղաքագիտական վերլուծությունից:

– Ես շատ բնական եմ համարում, որ ԲՀԿ-ն վերածվում է նման մի մարմնի, որովհետև մարդկանց մի ահռելի խումբ դեռ 2003թ. պայքարել է ընդդիմության դեմ, մասնակցել ապրիլի 12-ի դեպքերին, գովաբանել Ռոբերտ Քոչարյանին, նրա կողքը կանգնելը մեծ պատիվ է համարել, և այսօր իրենք հասկանում են, որ չեն կարող մեր կողքին կանգնել՝ ընդդիմադիր դաշտում տեղ չունեն: Նրանք իրենց տեղը պիտի գտնեն կամ ՀՀԿ-ում, կամ ԲՀԿ-ում, կարող են նաև տեղ փնտրել ՕԵԿ-ում, բայց հարցն այն է, որ արդեն շատ-շատերն են ամաչում ՕԵԿ-ում իրենց տեղը գտնել, բայց դա արդեն ՕԵԿ-ի դժբախտությունն է: Այդ մարդիկ նաև բուն իշխանության բուրգում են մերժում ստացել, ու եթե չստանային այդ մերժումը, եթե Սերժ Սարգսյանը մի փոքր աչքով աներ, նրանք կյանքում ԲՀԿ-ում չէին լինի, ավելին՝ այսօր էլ ԲՀԿ-ում եղած ժամանակ էլ, եթե Սերժ Սարգսյանը աչքով անի, նրանք կգնան իշխանության կողմը, որովհետև նրանք հանուն իշխանության մեջ լինելու սեփական ժողովրդի վրա ձեռք են բարձրացրել: Ու այստեղ Սերժ Սարգսյանի անձի խնդիրը չէ, ով ուզում էր լիներ նախագահ, իրենք վազելու էին այնտեղ, իսկ ԲՀԿ-ն այդ ուժը չէ, չունի այդ իշխանությանը:

Ինչ վերաբերում է քաղաքագիտական վերլուծությանը, ապա դա անելուց առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ կոնսենսուս չկա, և կոնսենսուս չլինելու մի կողմն էլ եղել ենք մենք, որ չենք գտել ճիշտ՝ քաղաքական այս շրջանում արժե այդ թեմաներից խոսել, համարելով, որ կարելի է համագործակցել այն ուժի հետ, որը դա ուզում է, կամ որի հետ արդեն համագործակցելու համաձայնությունը կա: Հայ քաղաքական պատմությունն ունեցել է այդպիսի դեպք, մասնավորապես իմ լուսահոգի եղբայր Վազգեն Սարգսյանի և լուսահոգի Կարեն Դեմիճյանի ստեղծած դաշինքը՝ մարդիկ երկար աշխատելուց հետո ընդհանուր հայտարարի եկան ու նոր հայտարարեցին, որ դաշինք են նախաձեռնել: Ավելին` ես նաև ասել եմ, որ եթե ՀԱԿ-ը պտտվելով մարզերում՝ գա ու Ազատության հրապարակում հարյուր հազար ու ավելի մարդկանցով հանրահավաք անի, ու Գագիկ Ծառուկյանը գա միանալու այդ հանրահավաքին, ապա ես չեմ բացառում, որ ժողովուրդը բռունցքները վերև բարձրացրած գոռա «Գագիկ, Գագիկ», որովհետև այդ ժողովուրդը արդեն հաղթանակ է ուզում, ինքն ամեն գնով այս իշխանությունը փոխել է ուզում: Եվ ասել եմ, որ եթե ուզում եք համագործակցենք, ապա ավելի լավ է այդ քայլն անենք, ու որ այդ ժամանակը գա, ես հո չեմ դիմացը կանգնողը, ժողովուրդն է որոշողը՝ կգոռա, թե կսուլի, չնայած ես կարծել եմ, որ կգոռա:

– Իսկ քաղաքագիտական վերլուծությունը հետ վերցնելու ժամանա՞կը չէ:

– Էդ հարցը պետք է Լևոն Տեր-Պետրոսյանին տաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում