Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Ժողովուրդը վաղուց է կամավորագրվել

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ հայտարարել է, որ Դաշնակցությունը կամավորականներ է հավաքագրում՝ անվախ, անկաշառ, հաստատակամ, որոնք կարող են կանգնել իրենց կողքին և ապահովել ընտրությունների արդարությունը: Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ վստահ է, թե հայ ժողովրդի մեջ կան այն մի քանի հազար մարդիկ, որոնք ուզում են ընտրությունների արդարություն:

Մարգարյանն անշուշտ չի սխալվում, կան թե մի քանի հազարը, թե մի քանի տասնյակ և հարյուր հազարը:

Սակայն Հայաստանում խնդիրը դա չէ, այլ մի պարզ բան՝ կա՞ արդյոք քաղաքական ուժերի անկեղծ ցանկություն՝ համախմբվել ընտրության արդարության գաղափարի շուրջ և կանգնել այդ գաղափարի համար մինչև վերջ` մի կողմ դնելով կուսակցական, քաղաքական և խմբակային շահերն ու հասարակության առաջ հանդես գալ համատեղ ճակատով, նպաստել մոբիլիզացիայի, ինչը երաշխավորելու է ընտրությունների արդարությունը: Սա է խնդիրը և այս հարցում է, որ ՀՅԴ-ն և մյուս քաղաքական ուժերը, որոնք խոսում են ընտրության արդարությունից, պետք է համոզիչ փաստեր և առաջարկներ ներկայացնեն հասարակությանը:

Իսկ երբ հայտարարվում է կամավորների հավաքագրման մասին, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական ձախողման պատասխանատվությունը հասարակության վրա դնելու փորձ, այն իմաստով, որ հետո կհայտարարվի, թե մենք ի սրտե հավաքագրում էինք կամավորներ, սակայն եկածները քիչ էին, և նման հասարակությամբ մենք չենք կարող արդար ընտրություններ ապահովել: Եվ հետո, այս բացատրությունը հնչեցնելուց հետո էլ ՀՅԴ պարագլուխները կգնան և հանգիստ խղճով, կամավոր կերպով իշխանության հետ նոր համագործակցության թուղթ կստորագրեն, ինչը արել են բոլոր կեղծված ընտրություններից հետո, երբ հնարավորություն են ունեցել մասնակցել այդ ընտրություններին:

Մինչդեռ հասարակությունը վաղուց է կամավորագրվել արդար ընտրությունների համար պայքարին և սպասում է, թե որ քաղաքական ուժն այդ պայքարում հրամանատարություն կստանձնի և կկիրառի այնպիսի մարտավարություն, որը կհասցնի վերջնական նպատակին, որն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ. այն է՝ Հայաստանում կհաստատի ժողովրդի իշխանություն և Հայաստանը կդարձնի սոցիալական, իրավական պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում