The New York Times հեղինակավոր պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս 2011 թ. անպայման այցելել Վրաստանի հանգստյան գոտիները, մասնավորապես` Բակուրիանի, Գուդաուրի և Մեսթիա:
Ամերիկացի լրագրողների տեղեկություններով, լեռնային տուրիզմը Վրաստանում տարեցտարի դառնում է ավելի ժամանակակից և գրավիչ անգամ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մարզիկների համար:
Վրացական առողջարանների գովերգման հետ մեկտեղ The New York Times ներկայացրել է նաև աշխարհի մյուս գրավիչ հանգստյան գոտիները:
Թերթը կազմել է քաղաքների և երկրների իր սեփական ցուցակը, որտեղ կարելի է այցելել այս տարվա ընթացքում:
Վրաստանն այդ ցուցակում գրավում է պատվավոր 6-րդ տեղը:
Բացի Վրաստանից, առաջին տասնյակի մեջ տեղ են զբաղեցրել Սանտյագոն (Չիլի), Կո Սամույ կղզին (Թաիլանդ), Իսլանդիան, Միլանը, Լոնդոնը, Լորետոն (Մեքսիկա) և Կալին (Կոլումբիա):
Ամերիկացի հայրենասերներին, ըստ The New York Times-ի, դուր կգան Սան Խուան կղզին (Վաշինգտոն) և Պարկ Սիթին (Յուտա):