Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների` հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր:
«Կարապետյանը, ի դեպ, որ նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել Հանրապետական կուսակցության գրասենյակ, թեև ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ նրան պարտաճանաչ հրավիրում են ՀՀԿ բոլոր նիստերին:
Նշենք, որ առաջիկայում փոփոխության է ենթարկվելու նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը, և Կարեն Կարապետյանը դժվար թե համաձայնի կրկին ՀՀԿ գործադիրի անդամ դառնալ»:











































