Բրիտանական ոստիկանությունը խոստովանել է, որ հետաքննում է տարբեր ոլորտներում կոռումպացված պաշտոնյաների գործունեությունը:
Լոնդոնյան ոստիկանության կոմիսարի օգնականի տեղակալ Սյու Էյկերսը հայտարարել է, որ Sun թերթն իշխանության ներկայացուցիչներին, առողջապահության և զինված ուժերի համակարգի պաշտոնյաներին կանոնավոր վճարել է: Նրա խոսքերով՝ մի շարք պաշտոնատար անձինք տեղեկություն հաղորդելու համար ստացել են հազար դոլար:
Թերթը պատկանում է Ռուպերտ Մերդոկի ընկերությանը: Նրա ընկերության մյուս պարբերականը` News of the world-ը, փակվել էր հայտնի մարդկանց հեռախոսազրույցներն անօրինական լսելու հետևանքով:









































