Ամերիկյան Օհայո նահանգի Chardon High School դպրոցում կրակոցների հետևանքով վնասվածք է ստացել 4 աշակերտ։ Այս մասին տեղեկացնում է The Associated Press-ը՝ հղում անելով Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակից Սքոթ Ուիլսոնին:
Կրակողը ձերբակալված է: Այն մասին, թե ինչ ծանրության վնասվածքներ են ստացել աշակերտները, չի հաղորդվում:
«Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռ չկան»,– հաղորդում է РИА Новости-ն:









































