Հարավային Օսեթիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 27-ին Ռուսաստանում իր դեսպան Դմիտրի Մեդոևին գրանցել է որպես նախագահի թեկնածու և մերժել է երկու այլ հավակնորդների: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Բելլա Պլիևան:
Հարավայաին Օսեթիայի կրկնակի ընտրությունները, համաձայն խորհրդարանի որոշման, կկայանան մարտի 25-ին: Նախկին՝ 2011 թվականի նոյեմբերի 27–ին կայացած ընտրությունների արդյունքները երկրի գերագույն դատարանն անվավեր էր ճանաչել՝ խախտումների պատճառով: «Հարավային Օսեթիայի դեսպան Դմիտրի Մեդոևը գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում»,– ասել է տիկին Պլիևան:
22 հավակնորդներից Հարավային Օսեթիայի ԿԸՀ-ն գրանցել է միայն 3 թեկնածուի, ևս երկուսը սպասում են որոշման, երեքն իրենք են հրաժարվել, իսկ մնացած 13-ին մերժել են թղթերի ստուգման, ինչպես նաև պետական լեզուների` օսեթերենի և ռուսերենի իմացության քննության արդյունքների հիման վրա: Գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը ԿԸՀ–ն կհրապարակի փետրվարի 29-ին:









































