Գեղեցկությունը զոհեր է պահանջում, հատկապես եթե խոսքը նորաձևության ու ոճի մասին է: Ցավոք, տվյալ պարագայում խոսքը ոչ միայն գումարի մասին է: Բրիտանական Time ամսագրի լրագրողները պարզել են, թե ինչ գաղտնիք են թաքցնում զգեստապահարանի ամենավտանգավոր իրերը:
«Նորաձևության զոհ» արտահայտությունը, ըստ անգլիացի լրագրողների, որոշ դեպքերում պետք է հասկանալ բառացի: Հագուստի սխալ ընտրությունը կամ մոդայիկ աքսեսուարները կարող են անմիջականորեն վնասել առողջությանը` ինֆեկցիոն հիվանդություններ, վերջավորությունների թմրում: Փորձագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել հատկապես հետևյալ հագուստների ընտրության հարցում:
Կիպ նստող ջինսեր
Ստենֆորդի համալսարանի բժիշկ Օկտավոի Բեսսան զգուշացնում է` մի փորձեք երևալ ավելի նրբակազմ, քան իրականում եք: Նրա կարծիքով` կիպ նստող ջինսերի կրումը, ինչպես և ամուր գոտին, կարող են հանգեցնել ազդրերի շրջանում մասնակի թմրության, նյարդային վերջույթների ճզմման, անգամ մարսողության խնդիրների:
Բժիշկը պնդում է, որ նրանց մեծ մասը, ով կրում է նեղ ջինսեր` ցանկանալով թաքցնել կազմվածքի թերությունները, տառապում է, այսպես կոչված, «կիպ նստող ջինսերի ախտանիշով», որի առաջին նշանը ստամոքսի այրոցն է:
Բարձրակրունկ կոշիկներ
Բարձր կրունկներն ու սրածայր կոշիկները, որոնք նորաձևության սիրահարների ու բիզնես լեդիների սիրելին են, վտանգ են ներկայացնում ոտքերի համար: Այսպես, է կարծում նյույորքցի օրթոպեդ Ջոն Մանկուզոն: Այն կանայք, ովքեր կրում են այդպիսի կոշիկ շաբաթը գոնե 3 անգամ, հաճախ տառապում են հոդացավով, նյարդերի վնասվածքներով, անգամ ոտնաթաթի ոսկորների կոտրվածքով, չհաշված կոշտուկները: Դրանից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս բարձրակրունկ կոշիկներ կրել շաբաթը երկու անգամից ոչ ավելի կամ կրել օրթոպեդիկ կոշիկ հատուկ ներդիրով:
Փողկապ
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, ԱՄՆ-ում ու Եվրոպայում տղամարդկանց 67 տոկոսը սիրում է գնել վերանաշապիկներ ու երկարավիզ բլուզներ: Բժիշկների տվյալներով` նրանք, ովքեր կրում են փողկապներ, հաճախ գանգատվում են գլխացավերից, ականջներում խշշոցից: Դա այն պատճառով, որ փողկապները, հատկապես ամուր կապված, ու երկարավիզ բլուզները վատացնում են գլխուղեղի արյան շրջանառությունը, ինչը կարող է դառնալ սրտխառնոցի, տեսողության վատացման, հոգնածության պատճառ:
Էրոտիկ ներքնազգեստ
Ամերիկացի գինեկոլոգները զգուշացնում են, որ էրոտիկ ներքնազգեստի սուր կարերը կարող են գրգռել մաշկը ու հագուստի վրա առաջացնել կապտուկներ, հատկապես զգայուն մաշկի վրա:
Բժիշկները զգուշացում են, որ սթրինգի կրումը հաճախ հանգեցնում է սնկային ու վարակիչ հիվանդությունների առաջացման: Նրանք խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ կրել այդ կարգի հագուստ, այն էլ՝ ամռանը:









































