Monday, 08 06 2026
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մի խումբ օրինագծեր ստացել են դրական եզրակացություն

Փետրվարի 27-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են և դրական եզրակացություն ստացել մի խումբ օրինագծեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ 14-18 տարեկան անչափահաս դատապարտյալներն առանձին պահվեն չափահաս դատապարտյալներից, ինչը կբացառի վերջիններիս վտանգավոր ազդեցությունն անչափահաս դատապարտյալների վրա:

Ըստ հեղինակի` նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կլինի հանցագործություն կատարած անչափահասներին պատիժը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում (չափահաս դառնալուց հետո` անչափահասներից անջատ): Մինչև նշանակված պատժի ավարտը չի ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների կատարումը միևնույն հիմնարկում, ինչն առավել արդյունավետ կլինի:
Սրանից բացի` քրեակատարողական հիմնարկի պետը դատարանի որոշման հիման վրա հնարավորություն կունենա սահմանափակելու դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը, որը, ըստ նախարարի` կնպաստի քրեակատարողական հիմնարկում անվտանգության և ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանմանը, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաև` այլ դատապարտյալների սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգի կանխմանը:

Հանձնաժողովի անդամները որոշ մտահոգություններ են ունեցել` կապված դատապարտյալների նամակագրության սահմանափակումների հետ: Համաձայնություն է կայացվել հետագա քննարկումների ընթացքում օրինագիծը լրամշակել և դարձնել երկուստեք ընդունելի: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվելու է ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը և դրական եզրակացություն է ստացել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում քննարկվելու համար: Երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները ևս նախատեսվում է իրականացնել այս քառօրյա նիստերի ընթացքում:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ևս ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մինչև 15 օրով հետաձգվել է ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում