Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարները այսօր Բրյուսելում կայացած հանդիպմանը հայտարարել են, որ ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչում են «սիրիացիների օրինական ներկայացուցիչ»: Այս մասին ինչպես հաղորդում է RIA Novosti-ն ասվում է ԵՄ մամլո հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ը ճանաչում է Սիրիայի ազգային խորհուրդը որպես խաղաղ ժողովրդավարական փոփոխությունների ձգտող սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ»,- ասվում է փաստաթղթում:
Սիրիայում արդեն մոտ մեկ տարի շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի և ընդդիմության միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է 8000 մարդ:









































