Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել ռուս ընդդիմադիրներ Ալեքսանդր Նավալնու և Իլյա Յաշինի հայցը, որոնք ձերբակալվել էին Մոսկվայում դեկտեմբերի 5-ին կայացած «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքից հետո: Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղյակ է պահել Ռուսաստանի իշխանություններին ներկայացված հայցի մասին:
Նավալնին Twitter-ի իր էջում գրել է, որ այդ մասին ՌԴ իշխանություններին տեղյակ է պահվել «ռեկորդային ժամեկետում»:
Յաշինը և Նավալնին ձերբակալվել էին ՌԴ Պետդումայի ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ենթարկվել 15 օրվա ազատազրկման «ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չհետևելու» համար: Դեկտեմբերի 11-ին նրանք դիոմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Amnesty International միջզագային իրավապաշտպանական կազմակերպությունը նրանց ճանաչել է խղճի բանտարկյալներ:









































