РБК-ի փոխանցմամբ՝ Իրանը հերքել է Հունաստանին նավթ մատակարարելուց հրաժարվելու մասին լուրը: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) դուստր ընկերության տնօրեն Փիրուզ Մուսավին.
«Հունաստանին և երրորդ երկրներին մեր նավթի մատակարարումները շարունակվում են պլանի համաձայն: Գրաֆիկում որևէ փոփոխություն չի գրանցվել»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ իրանական ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանը հրաժարվել է Հունաստանին հատկացնել 500,000 բարել նավթ՝ ի պատասխան ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների:









































