Րոպեներ առաջ «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդենը դարձավ հաղթող «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում: Նա կատարել է գլխավոր դերը Միշել Հազանավիչուսի «Արտիստը» համր ֆիլմում: Ի դեպ, Հազանավիչուսը լավագույնն է դարձել «Լավագույն ռեժիսորական գործ» անվանակարգում:
Այս անվանակարգում ներկայացված էին նաև այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Գարի Օդլմանը («Լրտեսը, չքվի՛ր այստեղից»), Դեմիան Բիշիրը («Լավագույն կյանք»), Ջորջ Քլունին («Ժառանգները») և Բրեդ Փիթը («Մարդ, որը փոխեց ամեն ինչ»):









































