Դերասանուհի Օկտավիա Սփենսերը և Քրիսթոֆեր Պլամերը «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույնն են ճանաչվել «Երկրորդ պլանի դերասանուհի» և «Երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում: Սփենսերը մրցանակի է արժանացել «Սպասուհին» ֆիլմում իր կատարած դերի համար: Նրա հետ այս անվանակարգում մրցակցում էին Բերենիս Բեժոն, Մելիսա Մաքքարթնին, Ջանեթ Մաք Թիրը և Ջեսիկա Չեսթեյնը:
Քրիսթոֆեր Պլամերը լավագույնն է ճանաչվել «Սկսնակները» ֆիլմում կատարած դերի համար: Նրան հաջողվել է շրջանցել Նիք Հոլթիին, Մաքս ֆոն Սյուդովին և Ջոն Հիլին:








































