Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Օբամա. Պետք է շնորհավորել Հարավային Սուդանին, քանի որ իրենք են որոշում իրենց ապագան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել նախազգուշական ելույթով, կոչ անելով Հարավային Սուդանում տեղի ունեցող ինքնորոշման հանրաքվեի շահագրգռված բոլոր կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից: «Ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ քվեարկությունը Սուդանում սկսվել է,- նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ,- և ուզում եմ շնորհավորել Հարավային Սուդանին, քանի որ իրենք են որոշում իրենց ապագան»:
Օբամայի խոսքերով, հանրաքվեն պատմական քայլ է Աֆրիկայի ամենամեծ երկրում խաղաղ համաձայնության ձգձգված գործընթացի համար, որը տեղի է ունեցել 2005 թ., և որը վերջ է դրել հյուսիսի և հարավի միջև քաղաքացիական պատերազմին:
«Միջազգային հանրությունը հստակ տրամադրված է, որպեսզի ապահովի երկու կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը,- նշել է ԱՄՆ նախագահը։– Մենք գիտենք, որ այնտեղ ուժեր կան, որոնք փորձելու են շեղել քվեարկության ընթացքը: Ընտրողներին պետք է հնարավորություն ընձեռվի ներկայանալ տեղամասեր: Բոլոր կողմերը պետք է զերծ մնան սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Այս շրջանում բռնությունը պետք է վերացնել»:
The New York Times-ում կիրակի օրը հրապարակված իր հոդվածում Բարաք Օբաման նշում է, որ եթե Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ճանաչի հանրաքվեի արդյունքները և բռնությունների չգնա, ապա Վաշինգտոնը կկարգավորի հարաբերությունները Խարտումի հետ: Ամերիկյան ադմինիստրացիայի ղեկավարի խոսքերով, Սուդանը կարող է դուրս գալ ԱՄՆ պետդեպարտամենտի երկրների այն ցուցակից, որոնք աջակցում են ահաբեկիչներին, կհանեն նաև տնտեսության վրա դրված արգելքները: «Իսկ նրանք, ովքեր կչարաշահեն իրենց վերցրած միջազգային պարտավորությունները, կենթարկվեն ավելի մեծ ճնշումների և մեկուսացման»,- նշել է Օբաման:
Հանրաքվեն կարող է բաժանել Հյուսիսը Հարավից և ստեղծել նոր պետություն: Ինչպես նշում է ИТАР-ТАСС գործակալությունը, միայն վերջին 20 տարիների ընթացքում քաղաքացիական պատերազմի ընթացքում մահացել է ավելի քան 2 մլն մարդ: Հանրաքվեն, որի արդյունքում կարող է կիսվել ամենամեծ տարածք ունեցող աֆրիկյան պետությունը, տեղի է ունենում Հարավային Սուդանի 10 ինքնավար նահանգներում, ինչպես և երկրի հյուսիսում, նաև՝ 8 արտասահմանյան երկրներում, որտեղ ապրում են այս երկրի հպատակները: Հանրաքվեն, որը կձգվի մինչև հունվարի 15-ը, կորոշի` կհայտնվի՞ աշխարհի քաղաքական քարտեզի վրա 193-րդ պետությունը, թե՞ Սուդանը կմնա միասնական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում