Զիմբաբվեի նախագահ Ռոբեր Մուգաբեն Մեծ Բրիտանիայի վարչապետին ասել է`«գրողի ծոցը գնա», այն բանից հետո, երբ վարչապետը խոսել է համաշխարհային իրավունքների մասին:
Daily Mail-ը գրում է, որ 88-ամյա բռնապետն իր ծննդյան արարողության ժամանակ իր ելույթում դատապարտել է արևմտյան արժեքները և միասեռականությունը:
Նա այս մեկնաբանություններն անում էր այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Քեմերոնը զգուշացրել էր, որ կդադարի երկրին օգնություն տրամադրել, եթե Զիմբաբվեում և աֆրիկյան այլ երկրներում չպաշտպանվեն միասեռականների իրավունքները:
Մուգաբեն, ով տանել չի կարողանում միասեռականությունը, մի անգամ ասել է, որ «միասեռականներն ավելի վատն են, քան շները»:
Նա ասել է, որ իրենք չեն ընդունում Բրիտանիայի առաջարկությունը և ասում են` «գրողի ծոցը գնաք»:
Իր ելույթում Մուգաբեն նաև ասել է, որ երբեք թույլ չի տա, որ իր երկրում լինեն միասեռականների իրավունքներ:
Նա ասել է, որ միասեռականներին անգամ «շուն» չի անվանի, քանի որ «իր շունը կնեղանա»:









































