Ռուսաստանը հայտարարել է, որ Ղրղզստանին կվճարի 15 միլիոն դոլար ռազմական բազաների վարձակալության համար: Բացի այդ, Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել Կենտրոնական Ասիայի այդ պետությանը մոտ 500 միլիոն դոլար պարտքի մարման տարբերակները:
Կրեմլի հայտարարության համաձայն` նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարտքը պատրաստ է վճարել «մոտ ապագայում», ինչի մասին նա հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ բանակցությունների ավարտին:
«Ղրղզստանի պետական պարտքը Ռուսաստանի առջև մարելու հարցն ավելի դժվար է, այն կազմում է կես միլիարդ դոլար»,- նշվում է Կրեմլի հայտարարության մեջ: Ռուսաստանի կառավարությունը հասկանում է, որ Սովետական Միության նախկին հանրապետությունը գտնվում է «ծանր ֆինանսական և տնտեսական իրադրության մեջ» և պատրաստ է քննարկել տարբերակներ:
«Эхо Москвы» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Ատամբաևը տեղեկացրել է, որ Ռուսաստանը չորս տարիների ընթացքում չի վճարել ռազմաբազաների վարձակալության վարձը:
Դեպի ծով ելք չունեցող Ղրղզստանն աշխարհում միակ պետությունն է, որի տարածքում տեղակայված են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան ռազմաբազաներ:
Այս մասին տեղեկացնում է inosmi.ru-ն:









































