Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր որովայնային սուր ցավերի պատճառով:
Associated Press-ը գրում է, որ այս հայտարարությունն այսօր արել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս նախագահ Յակոբ Զուման:
Հայտարարության մեջ նաև ասվել է, որ 93-ամյա առաջնորդը ոչ մի լուրջ առողջական խնդիր չի ունեցել, և նրան ուղարկել են տուն:









































