Պակիստանի իշխանությունները կքանդեն այն տունը, որտեղ թաքնվում էր և ոչնչացվել էր «համար մեկ ահաբեկիչ»` Ուսամա Բեն Լադենը: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը` հիմնվելով ականատեսների վկայությունների վրա:
«Ալ-Կաիդա»–ի ղեկավարը սպանվել էր 2011 թ մայիսին՝ Պակիստանից ոչ հեռու` Աբոթաբադի շրջանում: Սկզբում Պակիստանի իշխանությունները ողջունեցին Բեն Լադենի սպանությունը, ապա իրենց դժգոհությունը հայտնեցին ուրիշ երկրի տարածքում ամերիկյան զինվորականների անօրինական գործողությունների վերաբերյալ:
Տեղի բնակիչների խոսքերով՝ Բեն Լադենի տան մոտ բերել են էքսկավատոր, որը սկսել է քանդել տան բետոնային պարիսպը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հունվարին կարծիք էր հայտնել, որ Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչներից մեկը հավանաբար իմացել է Բեն Լադենի թաքստոցի վայրը: Պանետան չի բացառել, որ որևէ մեկը կարող էր Բեն Լադենին զգուշացնել ԱՄՆ հնարավոր հարձակման մասին, եթե ԱՄՆ իշխանությունները Պակիստանին հայտնեին պատրաստվող գործողությունների մասին:









































