«Իսրայելական ռազմական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին կհանգեցնի հրեական պետության փլուզմանը»,- հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
«Սիոնական վարչակարգը գտնվում է անկման եզրին, սիոնական վարչակարգի ռազմական հարձակումը, անկասկած, կհանգեցնի այդ վարչակարգի փլուզմանը»,- Վահիդիի խոսքերը մեջբերում է Press-TV կայքը:
Գեներալը հավելել է, որ Իսրայել իշխանությունների հայտարարություններն Իրանի ռմբակոծումների մասին ծիծաղ են առաջացնում:










































