Ինչպես իր կայքում գրում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, Facebook-ի գյումրեցի օգտատերերից մեկին հայտնի է դարձել, որ Գյումրիի փողոցներում աղ ցանելու մի խումբ երիտասարդների կազմակերպած «Աղացանման օպերացիա Գյումրում» ակցիայի մասին պատմող տեսանյութը դիտելով՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է. «Աղը մատաղին կցանեն, ա՛յ ախմախներ…»:
Կայքում կարծիք է հայտնվում, որ գուցե սա գյումրեցիների հերթական կատակն է, կամ էլ գուցե նոր բացահայտում է Գյումրիի սառցակալած փողոցներում աղ չցանելու մասին։








































