Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրայից հանել է կաշառակերության մեղադրանքը: Դատական հայցը քննվում էր ավելի քան հինգ տարի:
Դատարանն իր որոշումը մեկնաբանել է կատարված հանցագործության վաղեմությամբ: Դատախազը Բեռլուսկոնիի համար պահանջում էր հինգ տարվա ազատազրկում:
Մեղադրող կողմը պնդում էր, որ 2000 թ. Բեռլուսկոնին իր նախկին իրավաբանի հաշվին փոխանցել է 600 հազար դոլար, որի դիմաց իրավաբանը թաքցրել է Fininvest իտալական ընկերությունում Բեռլուսկոնիի կատարած անօրինականությունները:








































