РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր որպես նախագահական թեկնածու է գրանցել նախագահի՝ մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Դավիդ Սանակոևին: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի ԿԸՀ նախագահ Բելլա Պլիևան:
Վերջինիս խոսքերով՝ ԿԸՀ-ի այսօրվա նիստում իրենք հաստատել են միայն Սանակոևի թեկնածությունը, իսկ 9 այլ թեկնածուներ մերժում են ստացել:
Ավելի վաղ Հարավային Օսիայի ԿԸՀ-ն առաջիկա նախագահական ընտրությունների համար գրանցել էր հանրապետության Պետանվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Թիբիլովին:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 25-ին:






































