Ըստ «ՀԺ»-ի` նախագահական նստավայրի աղբյուրների` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարբերական հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի հետ Բաղրամյան 26-ում:
«Երեկ մեր թղթակիցը ՀՅԴ բյուրոյի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Խաչատրյանին հարցրել է, թե վերջին անգամ երբ է Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել: Խաչատրյանը պատասխանել է, nր Հրանտ Մարգարյանը, ինչպես նաև ՀՅԴ մյուս ղեկավարները պարբերաբար հանդիպում են թե՛ ՀՀԿ ղեկավարության, թե՛ քաղաքական այլ կուսակցությունների ղեկավարների հետ տարբեր քաղաքական օրակարգերով:
ՀՅԴ բյուրոյի խոսնակն ասել է նաև, nր վերջին օրերին Հրանտ Մարգարյանը ճամփորդում էր (Թեհրանում է եղել) և այդ օրերին չէր կարող հանդիպել Սերժ Սարգսյանի հետ»:
«ՀԺ»-ի հարցը, սակայն, վերաբերում էր պարբերական հանդիպումներին՝ ընդհանրապես և ոչ թե վերջին օրերին:








































