Monday, 29 06 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Նախանշվել են Հայաստանի ու Վիետնամի փոխգործակցության զարգացման ուղիները

Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Թրուոնգ Թան Սանգը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել է ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի Նախագահն ասել է, որ Վիետնամում Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմուրթյամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին և հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարևոր աջակցությամբ: «Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում և այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում և Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար: Այսօր մենք կարևորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Վիետնամի Նախագահը վերահաստատել է ՀՀ Նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը և ընդգծեց, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է Վիետնամի ղեկավարին, և տեղեկացրել, որ Նախագահ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը և այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին:

Երկուստեք վստահություն է հայտնվել, որ ՀՀ Նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը:

Վիետնամի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: Այս ենթատեքստում Վիետնամի Նախագահը նշեց, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-մինի դամբարան և ծաղկեպսակ դրեց դամբարանին: Նախարար Նալբանդյանը նաև հարգանքի տուրք մատուցեց Վիետնամի անկախության և ազատության համար զոհվածների հիշատակին:

Հանոյում տեղի են ունեցել Հայաստանի և Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆամ Բին Մինի բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:

Անդրադառնալով հայ-վիետնամական հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդային տարիներին Հայաստանում ուսում ստացած հազարավոր վիետնամցիները և Վիետնամում աշխատած հայերը յուրահատուկ թելերով կապում են երկու երկրներին և ժողովուրդներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆամ Բին Մինը համակարծիք էին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը բեկումնային պետք է դառնա փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից:

Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ՝ ստորագրման պատրաստել ԱԳՆ-երի միջև համագործակցության, առևտրա-տնտեսական, մշակութային, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ոլորտներում փոխգործակցության մասին համաձայնագրեր, ընդլայնել համագործակցությունը և միմյանց թեկնածությունների աջակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում համագործակցության և անվտանգության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով Վիետնամի ԱԳ նախարարը աջակցություն է հայտնել միջազգային իրավունքի հիման վրա արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ֆամ Բին Մինը իր հայաստանցի գործընկերոջը տեղեկացրել է ասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և դրանց վերաբերյալ Վիետնամի մոտեցումների մասին:

Հայաստանի և Վիետնամի ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ:

Հանոյ Էդվարդ Նալբանդյանի այցի օրակարգում էր նաև այցելությունը 1959թ. հիմնադրված Դիվանագիտական ակադեմիա, ուր նա Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-վիետնամական հարաբերությունների մասին ելույթ է ունեցել կրթօջախի ուսանողների առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում