Այսօր Մեքսիկայում սկսվում է «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և ֆինանսական օժանդակության եվրոպական մեխանիզմների ամրապնդման հարցը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նախօրեին Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնն ասել էր, որ իր երկիրը, որը նախագահում է G20-ում, ձգտելու է ջանքեր գործադրել համաշխարհային տնտեսական կայունության ամրապնդման, սննդամթերքի գների կարգավորման համար:
Նրա խոսքերով` Մեքսիկան կողմ է ծախսերի զսպման արդյունավետ ռազմավարության ընդունմանը, որպեսզի ներկայիս ճգնաժամի պայմաններում դա չվերածվի անվճարունակության խնդրի՝ այնպիսի խոշոր պետությունների համար, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան:
2012թ.-ի հունիսին մեքսիկական Լոս Կաբոս հանգստավայրում տեղի կունենա G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը:







































