Գերմանական Porsche ընկերությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ ետ է կանչում Cayenne մակնիշի մոտ 100 հազար ավտոմեքենա, որոնց վրա հայտնաբերվել են լուսավորման համակարգի թերություններ: Այս մասին հաղորդում է CNN ընկերությունը` հղում կատարելով ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ադմինիստրացիային:
Ետ են կանչվում 2011-2012թթ.-ին թողարկված Cayenne, Cayenne S, Cayenne S Hybrid, Cayenne Turbo մակնիշի մեքենաները: Թերությունն այն է, որ կտրուկ արգելակման ժամանակ մեքենայի ցոլարձակները կարող են պոկվել, քանի որ լավ ամրացված չեն: Porsche ընկերությունում հայտարարել են, որ, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ չեն արձանագրվել:






































