Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Անունը դեռ քիչ բան է նշանակում

Եվ այսպես, երեկ հայտնի է դարձել, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Սակայն այս պահին երևի թե ավելի էական հարցն այն է, թե ինչ պրակտիկ մասնակցություն է Սերժ Սարգսյանն ունենալու նախընտրական պայքարի ընթացքում: Այսինքն, նա լինելու է ակտիվ քարոզչական դաշտո՞ւմ, թե՞ ավելի շատ ֆորմալ բնույթ է կրելու նրա՝ համամասնական ցուցակի առաջին համար լինելը: Այլ կերպ ասած` հարցը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանը նախագահի ընտրություններից առաջ վարկաբեկելո՞ւ է ՀՀԿ-ին, թե՞ ոչ:

Եթե Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավում ստանձնում է ակտիվ դերակատարություն, դա նշանակում է, որ նախագահի ընտրություններից առաջ վարկաբեկում է ՀՀԿ-ին` ակնարկելով, որ առանց իրեն կուսակցությունն ունակ չէ խորհրդարանի ընտրություն հաղթել, դրանով նաև միաժամանակ ցույց տալով, որ նախագահի ընտրություններում էլ իր հույսը ՀՀԿ վրա չէ: Իսկ եթե Սերժ Սարգսյանը մի կողմ է քաշվում և ընդամենը ֆորմալ մասնակցություն ունենում ընտրարշավին, ապա այստեղ իրավիճակն այլ է, և փաստորեն Սերժ Սարգսյանը, այսպես ասած, ՀՀԿ-ի չեզոքացման պլանը հետաձգում է և թողնում նախագահի ընտրություններից հետո իրականացնելուն: Իսկ պլանի հետաձգման պատճառ կարող է լինել այն, որ որոշակիորեն այլ պլաններ դրսևորեց Բարգավաճ Հայաստանը, որին դիմագրավելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ՀՀԿ-ն:

Բայց, մյուս կողմից, եթե Սերժ Սարգսյանն ինքն է անմիջական քարոզչական առաջամարտիկի դերը ստանձնում, դրանով իսկ միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ Բարգավաճ Հայաստանի պլաններն ու այդ թվում` Վարդան Օսկանյանի անդամակցությունը կուսակցությանը ամբողջությամբ իր վերահսկողության տակ են և ինքը կարող է իրեն թույլ տալ առանց թիկունքից կամ ներսից հարվածի ռիսկի, ստանձնել խորհրդարանի ընտրություններում իշխանական քարոզչության լոկոմոտիվի դերը: Այդպիսով, Սերժ Սարգսյանի անունը ՀՀԿ ցուցակի առաջին տեղում, մեծ հաշվով, քիչ բան է ասում ներիշխանական իրավիճակի մասին, և բուն մեսիջը կլինի արդեն մասնակցության ձևաչափի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում