Բրիտանացի հայտնի լրագրող և կենսագիր Քրիս Հաթչինսը և ռուսաստանցի հեռուստապրոդյուսեր Ալեքսանդր Կորոբկոն մարտի 1-ին պատրաստվում են ներկայացնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի քաղաքական կարիերայի մասին պատմող «Պուտին» գիրքը: Նախնական տպաքանակը 9 հազար օրինակ է:
«Սա Պուտինի անձի մասին անկախ գիրք է, այլ ոչ թե քաղաքականապես հիմնավորված կենսագրություն»,- ասել է գրքի հեղինակի ներկայացուցիչը: Հայտնի է, որ Հաթչինսն ու Կորոբկոն շրջագայել են Ռուսաստանում և տեղեկություններ հավաքել Պուտինի մասին այն մարդկանցից, ովքեր անձամբ են ճանաչել և ճանաչում ՌԴ վարչապետին: Գիրքը Պուտինի` վերջին 6 տարիների գործունեության մասին է:
Այս շաբաթվա սկզբին Լոնդոնի մի շարք ավտոբուսների վրա հայտնվել է գրքի վերաբերյալ գովազդ: Մեծ պաստառների վրա գրված է` «Պուտինը գալիս է»:









































