Հյուսիսային Կորեան այսօր սպառնացել է «սրբազան պատերազմ» սկսել հարավային իր հարևանի դեմ, քանի որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթվա սկզբին համատեղ զորավարժություններ են նախաձեռնել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հյուսիսային Կորեայի Ազգային պաշտպանության հանձնաժողովի հայտարարության մեջ զորավարժությունները որակվել են որպես «պատերազմի հայտարարում» և «անամոթ ռազմական հիսթերիա»: Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսային Կորեայի բանակն ու ժողովուրդը կձախողեն ռազմական այդ միջոցառումները «իրենց ոգով կազմակերպված սրբազան պատերազմի միջոցով»:
Հիշեցնենք, որ երեկ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունների համատեղ քննարկումները: Ամերիկյան կողմը դրանք «արդյունավետ է» համարել:






































