«168 ժամ»-ի տեղեկություններով` ԲՀԿ անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար:
«Բացառված չէ, որ նա կարող է փոխարինել Երևանի էրեբունի համայնքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արմեն Պուրտոյանին, ով, ըստ նույն աղբյուրների, այլևս ո՛չ մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու, ո՛չ էլ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում»:









































