«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունն այս տարի բավականին համեստ է նշելու ոստիկանության տոնը, որն ապրիլի 16-ին է:
«Այս մասին Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է հանդիպումներից մեկի ժամանակ: Անդրադառնալով տոնին` նա ասել է, որ այն անցկացնելու են համեստ, առանց ավելորդ համերգ-շոուների ու ռեստորանային միջոցառումների: Ոստիկանապետն հայտարարել է, որ իրենց տոնն է, և ճիշտ կլինի, որ խնայված միջոցները` որպես խրախուսանք, տրվեն աշխատակիցներին:
Այս որոշմանը դահլիճում նստած համազգեստավորները բուռն ծափահարություններով են պատասխանել»:









































