«Երկարատև հիվանդությունից հետո զինդատախազ Գևորգ Կոստանյանը վերջապես վերադարձել է աշխատանքի: Երեկ նա նույնիսկ զեկույցով է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում` ցույց տալով, որ կաթվածի մասին խոսակցությունները չափազանցված են, և ինքը միանգամայն աշխատունակ վիճակում է»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն ներիշխանական միջանցքներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ զինդատախազի առողջական խնդիրները լուրջ են և անհամատեղելի գերլարում պահանջող այս պաշտոնի հետ: Ակնհայտ է, որ մինչ բուրգի վերևում որոշել են խնայել երիտասարդ զինդատախազին, որն անշուշտ ուզում է աշխատել, ներքևում սկսվել է այդ պաշտոնի համար նոր թեկնածուների փնտրտուքը:
Նշվում Է ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի անունը, ով նախկինում զինդատախազի տեղակալն էր»:








































